Karevorinfo  Իրադարձություններ  167

Չինաստանը Խաղաղ օվկիանոսում զորավարժություններ է անցկացնում

16:25 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Չինաստանը Խաղաղ օվկիանոսում զորավարժություններ է անցկացնում

Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը՝ «Լյաոնինգ» ավիակրի գլխավորությամբ, վարժանքներ են անցկացնում Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում։ Այս մասին ասվում է երկրի ՌԾՈՒ պաշտոնական ներկայացուցիչ Գաո Սյուչենգի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Weibo սոցցանցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայում Չինաստանի ռազմածովային ուժերի ավիակիր խումբը՝ «Լյաոնինգ» ավիակիրի գլխավորությամբ, զորավարժություններ է անցկացնում Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի ջրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ դրանք հերթական զորավարժություններն են, որոնք կազմակերպվել են տարեկան ուսումնական պլանի համաձայն։

Վարժանքների նպատակն այս կազմավորման մարտական հնարավորությունների բարձրացումն է, վարժանքները համապատասխանում են միջազգային իրավունքի սկզբունքներին ու միջազգային պրակտիկային։ Շեշտվում է նաև, որ զորավարժություններն ուղղված չեն որևէ կողմի դեմ։

Տաթև Ֆռանգյան