Karevorinfo  Իրադարձություններ  122

Երևանից՝ 155, Գեղարքունիքի մարզից՝ 8, Արարատի մարզից 6 քաղաքացի է բերման  ենթարկվել

16:00 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Երևանից՝ 155, Գեղարքունիքի մարզից՝ 8, Արարատի մարզից 6 քաղաքացի է բերման  ենթարկվել

Վաղ առավոտից Երևանում և մարզերում շարունակվում են ընդդիմության կողմից իրականացվող անհնազանդության ակցիաները, որոնց ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 155, Սևան-Երևան մայրուղու Գեղարքունիքի մարզի  հատվածից՝ 8, իսկ Արարատի մարզից՝ 6 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ քաղաքացիներն այս պահին ոստիկանական տարբեր բաժանմունքներում են։

Երեկվանից սկսված անհնազանդության ակցիաների մասնակիցները այսօր ճանապարհներ են փակել նաև մարզերում։ Ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ՝ քաղաքացիների մի խումբ էլ դասադուլ անելու կոչերով մտել է ԵՊՀ։ Որոշ ժամանակ դասապրոցեսը կաթվածահար է եղել, սակայն կարճ ժամանակ անց՝ դասերը վերսկսվել են։

Ռոզա Վարդանյան