Karevorinfo  Իրադարձություններ  190

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 375 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

15:35 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 375 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել ևս 300 մլն ֆունտ սթեռլինգի (375 մլն դոլար) չափով։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի վարչապետի գրասենյակը, գրում է swissinfo.ch-ն։

Օգնության նոր խմբաքանակը ներառելու է ռադիոէլեկտրոնային սարքավորումներ և հակամարտկոցային ռադիոլոկացիոն համակարգ: Լոնդոնը նաև առաջարկում է մատակարարել գիշերային տեսանելիության սարքեր, արբանյակային տեղորոշման ճնշման գործիքներ, ծանր անօդաչու թռչող սարքեր և զրահատեխնիկա։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան արդեն իսկ Ուկրաինային ավելի քան 5000 հակատանկային հրթիռ և 5 ՀՕՊ համակարգ էր մատակարարել՝ 200 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ։

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է այսօր տեսակապով դիմել Ուկրաինայի Գերագույն ռադային, որի ընթացքում էլ կհայտարարի օգնությունը տրամադրելու մասին։

Էմմա Չոբանյան