Karevorinfo  Իրադարձություններ  130

Ինչու են փակ եղել ԵՊՀ մասնաշենքերի դռները՝ ընդդիմադիրների բողոքի ակցիայի ընթացքում

15:10 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Ինչու են փակ եղել ԵՊՀ մասնաշենքերի դռները՝ ընդդիմադիրների բողոքի ակցիայի ընթացքում

Ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր առավոտյան ցուցարարների հետ քայլերթ են իրականացրել դեպի Երևանի պետական համալսարան, իրազեկման ակցիա իրականացրել բուհի տարածքում և պարել։

«Մենք 10-12 լսարան մտանք, մեկում էր, որ ուսանողներ կային, մյուսները դատարկ էին, իսկ գրատախտակներին գրած էր՝ «Զարթնիր լաո», «Առանց Նիկոլ Հայաստան»»,- 7-րդ մասնաշենքի դիմացից հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նրանք մի շարք մասնաշենքեր մտնելու հնարավորություն չունեցան, քանի որ դռները փակ էին։ Երևանի պետական համալսարանից մեկնաբանել են, որ որոշում է կայացվել փակել մասնաշենքերի դռները։ Պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․

«Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։ Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։ Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով»։

Արփի Հակոբյան