Karevorinfo  Իրադարձություններ  225

Մակրոնը ծրագրում է մայիսի 3-ին զանգահարել Պուտինին

15:25 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Մակրոնը ծրագրում է մայիսի 3-ին զանգահարել Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է երեքշաբթի՝ մայիսի 3-ին զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է The Economic Time-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 29-ին։

Անցյալ շաբաթ Մակրոնն ավելի վաղ հետաձգված հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Ֆրանսիայի նախագահն այցելեց Մոսկվա՝ իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների։ Հաջորդ օրը նա այցելեց նաև Կիև։ Մոսկվայում երկխոսությունից հետո Մակրոնն ու Պուտինը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում։ Ֆրանսիայի ղեկավարը կապ է պահպանում նաև Զելենսկիի հետ։

Տաթև Ֆռանգյան