Karevorinfo  Իրադարձություններ  430

Ոստիկանությունը բերման է ենթարկել 117 ցուցարարի

14:05 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Ոստիկանությունը բերման է ենթարկել 117 ցուցարարի

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը այսօր վաղ առավոտից կրկին ակցիաներ է իրականացնում Երևանի փողոցներում:

Ընդդիմադիրներն առանձին խմբերով քայլերթեր են իրականացնում, որոշ փողոցներում փակում երթևեկությունը: Նրանք նաև շրջում են բուհերով՝ ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։

Փողոցների երթևեկությունը բացելիս այսօրվա ընթացքում Ոստիկանությունը բերման է ենթարկել 117 քաղաքացու: Այս մասին Factor.am-ին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ ցուցարարները բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար և 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն։ Նրանց մի մասն արդեն իսկ ազատ է արձակվել։

Արփի Հակոբյան