Karevorinfo  Իրադարձություններ  456

Բռունցքով, ոտքով հարվածներ. իրավապաշտպանների արձագանքը` ՊՊԾ պետի և ոստիկանության գործողություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:40 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
Բռունցքով, ոտքով հարվածներ. իրավապաշտպանների արձագանքը` ՊՊԾ պետի և ոստիկանության գործողություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդդիմության այսօրվա անհնազանդության ակցիաների ընթացքում բռնության գործադրման մի շարք դեպքեր են արձանագրվել։ Առավոտից մի քանի ժամ շարունակ ցուցարարները փակ էին պահում մայրաքաղաքի տարբեր փողոցներ։ Ոստիկանության ծառայողները, նրանցից ոմանց բերման ենթարկելով, վերականգնեցին երթևեկությունը։

Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում, որտեղ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն անձամբ էր հետևում ոստիկանների գործողություններին, լրագրողի նկատմամբ բռնության դեպք է գրանցվել։ Տարածված տեսանյութերում և լուսանկարներում երևում է, որ նա ոտքով հարվածում է իրեն նկարահանող օպերատորին, արգելում նկարահանել, ինչպես նաև հարվածում է իրեն հարց ուղղած լրագրողի խոսափողին։ Այս դեպքի առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

2020 թվականին էլ ՊՊԾ պետն աչքի էր ընկել բռնության գործադրմամբ․ նա Հայրենիքի փրկության շարժման ակցիայի մասնակիցներից մեկին հարվածել էր ոտքով։ Իսկ ահա 2021 թվականին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Սա ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու միակ դեպքը չէր այսօր․ Աբովյան փողոցում հրմշտոցի ընթացքում գիտակցությունը կորցրել է լրագրողներից մեկը։ Լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքեր են արձանագրվել նաև Հերացի, Խանջյան, Սայաթ-Նովա փողոցներում։ Ընդ որում, որոշ դեպքերում ոստիկանության ծառայողները եղել են դիմակավորված։

Այս առիթով Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է՝ հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ չեն կարող լինել։

Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշված դեպքերի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում։

ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը դատապարտել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը․ «Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին՝ վերջինիս հիշեցնելով, որ նա ոչ թե առանձին վերցրած անձի անձնական օգտագործման թիկնապահ է, այլ պետական ծառայող»։

Հրապարակված կադրերում երևում է նաև, թե ինչպես են ոստիկանության ծառայողները բռունցքներով հարվածում քաղաքացու դեմքին, գլխին ու բերման ենթարկում։ Երևանի փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածը կմեկնաբանեն միայն մանրամասները պարզելուց հետո։ Ավելի ուշ տեղեկացանք, որ նշանակվել է ծառայողական քննություն։

Փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու հրաման չկա։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ընդգծում է՝ անկախ ցուցարարների վարքագծից՝ ոստիկանության ծառայողների կողմից բռնությունը չի կարող արդարացվել։

Այսօր արձանագրվել են նաև դեպքեր, երբ բռնության կոչեր են հնչել հենց ցուցարարների կողմից, ինչից հետո իրավիճակը լարվել է։

Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը միացել է ընդդիմության հայտարարած պայքարին, պնդում է, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում։ Ըստ նրա՝ իր՝ ոստիկանապետ եղած ժամանակ ֆիլտրում էր տրված հրամանները, հետո նոր կատարում դրանք։

ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ ոստիկանության 8 բաժիններ իրականացված այցերի արդյունքներով արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ։ Արձանագրել են, որ ոստիկանության 4-6 ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։ Քրիստիննե Գրիգորյանը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, ոստիկանության ծառայողի կարգավիճակից դուրս, օրենքը խախտող նման գործելակերպը։

Ուշագրավն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալ կերպով հասարակական կարգը պահպանելու և սադրանքներին չտրվելու համար։ Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ գրառմամբ նշել է․ «Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողներ սպառնում ոստիկաններին։ Տեսանք, թե ինչպես են ակցիայի մասնակիցները շշեր նետում ոստիկանների ուղղությամբ և ընդհուպ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնում, հրում ու փորձում հարվածել»։

Այսօրվա ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել 244 ցուցարարի, որոնց մի մասն արդեն ազատ է արձակվել․ ժամը 14-ից անհնազանդության ակցիաները դադարեցված էին։ Փակ է մնում Երևանի Ֆրանսիայի հրապարակը, որտեղ ընդդիմությունն այսօր երեկոյան հերթական հանրահավաքն է անցկացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան