Karevorinfo  Իրադարձություններ  563

Փաշինյանին հեռացնելու Սաղաթելյանի առաջարկն ու ՔՊ-ի արձագանքը. ընդդիմությունը վաղը կրկին փողոցներ է փակելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:05 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
Փաշինյանին հեռացնելու Սաղաթելյանի առաջարկն ու ՔՊ-ի արձագանքը. ընդդիմությունը վաղը կրկին փողոցներ է փակելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես հայտարարել էր մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքին, այսօր առավոտյան 8:30-ից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներ: Ոստիկանությունը, նաև բռնի ուժ կիրառելով, ժամը 12:00-ի դրությամբ բացել էր մայրաքաղաքի փակ փողոցները:

Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանությունը հայտնեց 244 բերման ենթարկվածի մասին: Հակաիշխանական շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ ոստիկանության մեջ կան առանձին խմբեր, որոնք ենթարկվում են քաղաքական իշխանության կոնկրետ ներկայացուցիչների։

Իշխան Սաղաթելյանը նշում է՝ բողոքի ակցիաները, չնայած ոստիկանության գործողություններին, շարունակելու են ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Թեև երեկ տեղի ունեցած հանրահավաքին նախորդած մեկ շաբաթվա ընթացքում ընդդիմադիրները Երևանում և մարզերում զանգվածային իրազեկման ակցիաներ էին իրականացրել՝ վստահեցնելով, որ մայիսի 1-ին աննախադեպ մասշտաբի հանրահավաք են անցկացնելու, սակայն, ԻՔՄ-ի հաշվարկներով, Ֆրանսիայի հրապարակում մայիսի 1-ի հանրահավաքին, մեկնարկից մոտ 1 ժամ անց, մասնակցում էր շուրջ 12,5 հազար մարդ: Հիշեցնենք՝ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը նախորդ տարվա ընտրություններին ստացել էր շուրջ 270 հազար քվե, իսկ շարժման ընդդիմադիր մյուս ուժը՝ «Պատիվ ունեմ»-ը՝ շուրջ 67 հազար քվե: Իշխան Սաղաթելյանը, այնուհանդերձ, կարծում է, որ իրենց սպասելիքները գերազանցվել են:

Ընդդիմադիրները երեկ հայտարարել էին համատարած դասադուլների և գործադուլների մասին, այսօր կեսօրին, սակայն, Ֆրանսիայի հրապարակն այնքան էլ մարդաշատ չէր: Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ հրապարակում գիշերել է 2 հազար քաղաքացի, որևէ միջադեպ չի գրանցվել: Նա կասկած չունի, որ հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահն առանց անուններ տալու հայտնում է, որ վարչապետի մի քանի թեկնածու ունեն: Երեկ Իշխան Սաղաթելյանը դիմել էր նաև ՔՊ-ական պատգամավորներին՝ հորդորելով նպաստել Փաշինյանի պաշտոնանկությանը:

Իշխող ուժից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ի պատասխան Սաղաթելյանի առաջարկի, հիշեցնում է երեկ ՔՊ-ականների գրառումները՝ հրաժարվելով բովանդակային մեկնաբանությունից:

Իշխող ուժից ԱԺ-ում ներկա պատգամավորներից Խաչատուր Սուքիասյանը բացառում է Փաշինյանի՝ իշխանությունից վաղաժամկետ հեռանալու հավանականությունը: Իշխանական պատգամավորը, որը նաև խոշոր գործարար է, վստահեցնում է՝ ընդդիմադիրների ցույցերը խոչընդոտում են Հայաստանի տնտեսական աճին ու աշխատատեղերի բացմանը: Խաչատուր Սուքիասյանը, այդուհանդերձ, վստահեցնում է՝ պատրաստ են բանակցել ընդդիմության հետ միայն մեկ հարցի շուրջ:

Ըստ ՀՀ օրենսդրության՝ եթե անգամ ՔՊ-ից անհրաժեշտ թվով պատգամավորներ միանան ընդդիմությանը, միևնույն է, հնարավոր չի լինի խորհրդարանում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Սահմանադրության համաձայն՝ վարչապետին խորհրդարանն անվստահություն կարող է հայտնել պաշտոնը ստանձնելուց առնվազն մեկ տարի անց․ Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին լրանում է օգոստոսի 2-ին:

Ընդդիմությունն այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վաղը ևս Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները շարունակելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան