Karevorinfo  Իրադարձություններ  190

Ուսադիրներդ պոկելու եմ, պատժվելու ես. Իշխան Սաղաթելյանը` ՊՊԾ պետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:15 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
Ուսադիրներդ պոկելու եմ, պատժվելու ես. Իշխան Սաղաթելյանը` ՊՊԾ պետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պաշտոնական տվյալներով՝ 244 հոգի բերման է ենթարկվել, սակայն իրականում նրանց թիվը շուրջ 300 է։ Նրանց 95 տոկոսն արդեն ազատ է արձակվել ու մեզ հետ են հիմա»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը, այսօր ոստիկանությունն անցել է իր սահմանը»,- նշեց Սաղաթելյանը:

«ՊՊԾ ղեկավար՝ Սաքո Հովհաննիսյան, սա այն մարդն է, որ մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին, սա այն մարդն է, որ կին պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում խորհրդարանի դահլիճում, այսօր նորից իրեն պահել է լկտի և սանձարձակ։ Ուրեմն լսի՛ր, Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, և դու պատժվելու ես դրա համար»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք ոստիկանության հետ հարցեր չունեն, բայց ակնհայտ է, որ կան մարդիկ, որոնք բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացիներին։

Մանրամասները՝ տեսանյութում: