Karevorinfo  Իրադարձություններ  217

Վրաստանը ներկայացրել է ԵՄ-ին անդամակցելու հարցաշարի առաջին մասի պատասխանները

18:45 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
Վրաստանը ներկայացրել է ԵՄ-ին անդամակցելու հարցաշարի առաջին մասի պատասխանները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելին է հանձնել Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաթերթիկի առաջին մասի պատասխանները, հայտնում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։

Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը և բոլոր համապատասխան գերատեսչությունները շարունակում են ինտենսիվ աշխատանքը հարցաշարի երկրորդ՝ ոլորտային մասի լրացման ուղղությամբ, որը ներառում է 33 գլուխ և մինչև 2300 հարց։ Նրա խոսքով՝ Թբիլիսին ցանկանում է հարցաշարի երկրորդ մասը փոխանցել ԵՄ-ին մինչև մայիսի 13-ը։

Մամուլի ծառայությունից նշել են, որ լրացված հարցաշարը ստանալուց հետո Եվրահանձնաժողովը կսկսի պատրաստել սեփական գնահատման զեկույցը, որն այնուհետ կներկայացվի ԵՄ Խորհրդին, և ակնկալվում է մինչ հունիսի վերջ համապատասխան որոշում՝ ԵՄ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ:

Տաթև  Ֆռանգյան