Karevorinfo  Իրադարձություններ  107

Եվս մեկ երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

18:00 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
Եվս մեկ երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Սույն թվականի մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սիզավետ և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 03:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ավելի ուժգին՝ 4.6 մագնիտուդով երկրաշարժ նույն վայրում գրանցվել էր մայիսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին: