Karevorinfo  Իրադարձություններ  148

ԵԽԽՎ-ում բանաձև են նախաձեռնել Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների կյանքին սպառնացող վտանգների վերաբերյալ

18:20 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
ԵԽԽՎ-ում բանաձև են նախաձեռնել Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների կյանքին սպառնացող վտանգների վերաբերյալ

Ամեն տարի մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության օրվան ընդառաջ ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Վեհաժողովի կողմից Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ բանաձև ընդունելու նախաձեռնությամբ, գրում է ադրբեջանական «Թուրան»-ը։

Բելգիացի պատգամավոր Քրիստոֆ Լակրուայի նախաձեռնությանը միացել է ԵԽԽՎ ևս 37 անդամ 24 երկրից։

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է Ադրբեջանում բռնության աճով, անհանդուրժողականությամբ և շարունակվող սպառնալիքներով ադրբեջանցի լրագրողների, բլոգերների և իրավապաշտպանների նկատմամբ»,- ասվում է ԵԽԽՎ պատգամավորների ստորագրած միջնորդության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ փետրվարի 22-ին իր տանը սպանվել է լրագրող և իրավապաշտպան, հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ Ավազ Շիխմամեդովը։ Ապրիլի 23-ին էլ հայտնի բլոգեր ու իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Բահթիյար Հաջիևն առևանգվել է դիմակավորված անձանց կողմից, որոնք խոշտանգել և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել նրան, նաև հրահանգել են հեռացնել իր քննադատական ​​գրառումները։ Հաջիևն ազատ է արձակվել՝ նախազգուշացված լինելով, որ եթե քննադատությունը շարունակվի, ֆիզիկական հաշվեհարդար է սպասվում։

Վերջին երկու ամսվա ընթացքում բազմաթիվ հետաքննող լրագրողներ նախազգուշացումներ են ստացել Ադրբեջանի ուժային կառույցերի ներկայացուցիչներից, որոնք պահանջել են դադարեցնել հակակոռուպցիոն հետաքննությունը պետական ​​պաշտոնյաների դեմ։

«Հակառակ դեպքում՝ լրագրողներին սպառնացել են մահով և առողջության հետ կապված լուրջ խնդիրներով, որոնք նման են լինելու դժբախտ պատահարների։ Այդ սպառնալիքներից հետո լրագրողներից ոմանք ստիպված են եղել հայտարարել հակակոռուպցիոն հետաքննությունների դադարեցման մասին, իսկ ոմանք դեռ որոշել են շարունակել իրենց աշխատանքը»,- ասվում է փաստաթղթում։

Նախագծի հեղինակները նշում են, որ ԵԽԽՎ-ն պետք է ուշադրությամբ դիտարկի և ուսումնասիրի սպանությունների ու հարձակումների դեպքերը, որոնք սպառնում են ադրբեջանցի լրագրողների, բլոգերների և իրավապաշտպանների կյանքին ու ազատությանը, և պատրաստել համապարփակ զեկույց այդ խնդրի վերաբերյալ:

Էմմա Չոբանյան