Karevorinfo  Իրադարձություններ  117

ԵՄ-ն ամռանը կդադարեցնի ռուսական ածխի ներկրումը

17:55 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
ԵՄ-ն ամռանը կդադարեցնի ռուսական ածխի ներկրումը

Եվրամիությունն ամռանը կդադարեցնի ռուսական ածխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից։ Այս մասին The Indian Express-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Եվրամիությունն անդրատլանտյան գործընկերների հետ միասին աննախադեպ պատժամիջոցներ է ընդունել ՌԴ-ի և Ռուսաստանից անհատների դեմ: Շատ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին, թեև դրանք անխուսափելիորեն տնտեսական վնասներ են պատճառում նաև մեզ։ Ավելին, մենք հիմա շատ հավակնոտ քաղաքականություն ենք իրականացնում՝ նվազեցնելու կախվածությունը Ռուսաստանից հանածո վառելիքի ներկրումից։ Այս ամառ կդադարեցնենք ռուսական ածխի մատակարարումները, մինչև տարեվերջ կհրաժարվենք ռուսական նավթից և լրջորեն կնվազեցնենք գազի մատակարարումները»,- ասել է նա:

Ապրիլի սկզբին Եվրամիության երկրների դեսպանները հավանություն տվեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթին, որը, մասնավորապես, նախատեսում է սահմանափակումներ ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից ածխի ներկրման և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման արգելք է սահմանում։

Մասնավորապես, Շոլցն այն ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան պետք է ամբողջությամբ օգտագործի Ռուսաստանի Դաշնությունից ածխի ներմուծման աստիճանական դադարեցման քառամսյա անցումային շրջանը, որը նախատեսված է ԵՄ դեսպանների կողմից հաստատված հակառուսական պատժամիջոցների հինգերորդ փաթեթով։

Տաթև Ֆռանգյան