Karevorinfo  Իրադարձություններ  218

244 բերման ենթարկված՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներից

14:35 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
244 բերման ենթարկված՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներից

Վաղ առավոտից Երևանում մեկնարկած անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 244 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ քաղաքացիներն այս պահին ոստիկանական տարբեր բաժանմունքներում են։

Հիշեցնենք՝ երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այլևս տուն չեն գնալու և գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում։ Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին վաղ առավոտից գործադուլ և դասադուլ իրականացնել, իսկ անհնազանդության ակցիաները շարունակել քաղաքի բոլոր փողոցներում՝ փակելով հատկապես Կենտրոնի տարածքը։

Ռոզա Վարդանյան