Karevorinfo  Իրադարձություններ  216

125 բերման ենթարկված քաղաքացի՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներից. նրանց թվում է Արմեն Աշոտյանը

11:10 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
125 բերման ենթարկված քաղաքացի՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներից. նրանց թվում է Արմեն Աշոտյանը

Վաղ առավոտից Երևանում մեկնարկած անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 125 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ քաղաքացիներն այս պահին ոստիկանական տարբեր բաժանմունքներում են։

Նշենք՝ բերման ենթարկվածների թվում է նաև ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը։ Վերջինս քիչ առաջ գրառում էր կատարել, նշելով, որ իրեն և ևս մի քանի տասնյակ քաղաքացիների բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին։

Հիշեցնենք՝ երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այլևս տուն չեն գնալու և գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում։ Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին վաղ առավոտից գործադուլ և դասադուլ իրականացնել, իսկ անհնազանդության անկցիաները շարունակել քաղաքի բոլոր փողոցներում՝ փակելով հատկապես Կենտրոնի տարածքը։

Այս պահին փակ են Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան, Աբովյան(Պլանի գլուխ), Հերացի, Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվադ Քոչար-Վարդանանց, Տիգրան Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցները և Հաղթանակի կամուրջը։

Ռոզա Վարդանյան