Karevorinfo  Իրադարձություններ  234

Դանիան և Շվեդիան Ռուսաստանին մեղադրել են իրենց օդային տարածքը խախտելու մեջ

13:00 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
Դանիան և Շվեդիան Ռուսաստանին մեղադրել են իրենց օդային տարածքը խախտելու մեջ

Դանիան և Շվեդիան հայտնել են, որ ռուսական հետախուզական ինքնաթիռը խախտել է երկու երկրների օդային տարածքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միջադեպի կապակցությամբ երկու երկրներում Ռուսաստանի դեսպաններն էլ կանչվել են ԱԳՆ։

Դանիայի պաշտպանության հրամանատարությունը AFP-ին հայտնել է, որ ռուսական հետախուզական ինքնաթիռը Դանիայի օդային տարածքում է եղել «շատ կարճ ժամանակով», և որ դանիական F-16 կործանիչներն «անմիջապես միջամտել են»։

Դանիայի ԱԳ նախարար Յեպպե Կոֆոդը հայտարարել է, որ երկրի օդային տարածքի խախտումը «միանգամայն անընդունելի է, և հատկապես մտահոգիչ ներկա իրավիճակում»։

Նշենք, որ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Շվեդիան որոշում է անդամակցել դաշինքին: Սակայն Շվեդիայի պաշտպանության նախարարը Dagens Nyheter թերթին ասել է, որ ոչ մի ապացույց չկա, որ միջադեպը կապված է այս քննարկումների հետ։

Տաթև Ֆռանգյան