Karevorinfo  Իրադարձություններ  200

Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա

Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա

Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
20:15 կիրակի, 01 մայիսի, 2022 թ.
Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա

Հոլիվուդյան դերասանուհի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին ապրիլի 30-ին ժամանել է Ուկրաինա։ Անջելինա Ջոլին Լվովում այցելել է բժշկական հաստատություն, որտեղ բուժվում են Կրամատորսկին հրթիռային հարվածից տուժած երեխաները, հանդիպել Դոնբասի փախստականների հետ։

Դերասանուհու այցը մասնավոր մարդասիրական առաքելություն է, որը միտված է երեխաների կարիքներին, հայտնել են Ջոլիի ներկայացուցիչները:

«Անջելինա Ջոլին Ուկրաինա է մեկնել սեփական նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը ոչ մի կապ չունի այդ այցի հետ»,- CBC News-ին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մեթ Սոլթմարշը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ պնդում է, որ Անջելինա Ջոլիի այցը Լվով կազմակերպել էին, որպեսզի ուշադրությունը շեղեն «Ազովստալից»։