Karevorinfo  Իրադարձություններ  267

Հոգևորականները մասնակցելու են ընդդիմության հանրահավաքին. Մայր Աթոռ

15:15 կիրակի, 01 մայիսի, 2022 թ.
Հոգևորականները մասնակցելու են ընդդիմության հանրահավաքին. Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի պատասխանատու տեր Եսայի քահանան այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ընդդիմության հանրահավաքին քահանաների մասնակցությաան մասին լուրերին։

Նրա գրառման մեջ նշված է․

«Ի պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան ցանկանում եմ ընդհանրացված տեղեկացնել հետևյալը։

Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:

Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց:
Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար»։