Karevorinfo  Իրադարձություններ  483

Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին

17:40 շաբաթ, 30 ապրիլի, 2022 թ.
Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Վահագն Խաչատուրյանն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի Հայաստանի զարգացման գործին:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր աջակցությունը հայտնելով Արցախին՝ կարևորել բոլոր հայերի միասնականությունն ու նվիրվածությունը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված է եղել Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիներին:

Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին և մի շարք այլ հարցերին:

Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում էլ շեշտվում է, որ երկուստեք կարևորվել է Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ միասնական օրակարգի ձևավորմանը ուղղված համահայկական ու միջազգային ջանքերի համախմբումը։