Karevorinfo  Իրադարձություններ  165

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան կողաշրջվել է, ապա՝ բռնկվել

17:55 շաբաթ, 30 ապրիլի, 2022 թ.
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան կողաշրջվել է, ապա՝ բռնկվել

Ապրիլի 30-ին՝ ժամը 07։09-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Մարմարաշենի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Խ․ Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, այնուհետև ավտոմեքենան բռնկվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 07:49-ին: Ավտոմեքենան այրվել է: