Karevorinfo  Իրադարձություններ  118

Քավալայի ցմահ ազատազրկման վճիռը ցույց է տալիս Թուրքիայի ցավալի երթը դեպի անձնիշխանություն․ Financial Times

23:40 ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ.
Քավալայի ցմահ ազատազրկման վճիռը ցույց է տալիս Թուրքիայի ցավալի երթը դեպի անձնիշխանություն․ Financial Times

Թուրք իրավապաշտպան Օսման Քավալային ցմահ ազատազրկման դատապարտումն արտացոլում է Թուրքիայի ողբալի ճանապարհը դեպի ավտոկրատիա՝ միանձնյա կառավարում։ Այս մասին ասվում է The Financial Times-ի խմբագրականում, փոխանցում է «Ահվալ»-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիայում վերջին 14 տարում եղած ցուցադրական դատավարությունների տարբեր օրինակներից Օսման Քավալայի դեպքն ամենասարսափելին է: Գործարարը ցմահ ազատազրկման է դատապարտվել իշխանությունը տապալելու փորձի շինծու մեղադրանքով: Ըստ լրատվականի՝ սա Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ավելի աճող ավտորիտար ռեժիմի կողմից այլախոհությունը ճնշելու խորհրդանիշ է։

Քավալայի դատավճիռը կայացվեց այն ժամանակ, երբ Կրեմլը դաժան պատերազմ է մղում Ուկրաինայում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Սևի ծովի պահապանը, միջնորդական դերակատարում ունի Ուկրաինայի պատերազմում։ Սակայն, ըստ հրապարակման, այդ ամենը չպետք է Թուրքիային ազատի օրենքի գերակայության նկատմամբ իր պարտավորություններից և չպետք է պաշտպանի Անկարային դրանց անտեսման հետևանքներից։

Նշվում է, որ այս գործն արդեն իսկ Էրդողանի և Արևմուտքի միջև վեճ է առաջացրել, քանի որ Քավալան դեռ վճռից առաջ բանտարկված էր։ ՄԻԵԴ-ը 2019 թվականին էր վճռել ու Անկարային կոչ արել ազատ արձակել նրան։ Անցյալ տարի էլ արևմտյան 10 երկրների դիվանագետներ գրեթե վտարվեցին Թուրքիայից այս վճռի չկատարումը քննադատությունների համար։ Նրանք նահանջեցին այն բանից հետո, երբ Էրդողանը մեղադրեց Թուրքիայի ներքին գործերին արտաքին միջամտության մեջ։ Սա նախընտրելի թեման է, որը Էրդողանն օգտագործում է՝ անկախ նրանից, թե ինչ խնդիր է՝ սկսած տնտեսության ծանր վիճակից մինչև 2013 թվականի բողոքի ցույցերը, որոնց կազմակերպման մեջ մեղադրում էին Քավալային։

Նախագահի՝ արտաքին ստվերային ուժերի դեմ պայքարը սկսեց աճել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Սակայն իրականում հենց նրա սեփական ծանր ազդեցությունն է կյանքի բոլոր ոլորտների վրա սպառնում թուրք ժողովրդի ապրելակերպին:

Էրդողանը գիտի, որ հիմա ավելի, քան երբևէ ունի Թուրքիայի կարիքը, սակայն, ըստ հրապարակման, կա նաև հակառակ խնդիրը։ Քավալայի գործը և Սելահեթթին Դեմիրթաշի բանտարկությունը կարող են բարդացնել Թուրքիայի կողմից ամերիկյան F-16-երի գնումը։ Թուրքիան նաև կախված է Եվրոպայից իր առևտրի և ներդրումների կեսից ավելիով։

Այստեղ կարևոր են ՄԻԵԴ-ի և Եվրոպայի խորհրդի հայտարարությունները, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները: Խորհուրդն արդեն հետաքննում է Անկարայի կողմից Քավալայի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի որոշման անտեսում։ Այն կարող է, ի վերջո, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ զրկելով նրան Խորհրդում ձայնի իրավունքից։
Լրատվամիջոցը նշում է, որ Թուրքիան պատմական կամուրջ է արևելքի և արևմուտքի միջև։ Եվ չնայած Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակներից մեկը, Անկարան զայրացրել է ռազմական դաշինքին՝ գնելով ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ: Մտահոգություններ կան, որ Անկարային չափազանց խիստ քննադատելը կհանգեցնի հարաբերությունների խզման։ Լրատվամիջոցը գրում է, որ Էրդողանը կարող է կապկել Պուտինի ուժեղ մարտավարությունը․ Էրդողանի՝ դեպի 21-րդ դարի սուլթանություն երթում Ռուսաստանի նախագահի նեոցարական էթնոազգայնականության արձագանքներ կան։ Սակայն Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի

հետ նույնքան բարդ են, որքան նրա հարաբերություններն Արևմուտքի հետ։
Թուրքիան Ուկրաինային անօդաչուներ է մատակարարում, Թուրքիան և Ռուսաստանը հակադիր կողմերում են Սիրիայի, Լիբիայի և Կովկասի հակամարտություններում։ Եվ այս ամենը, ըստ հրապարակման, նշանակում է, որ արժեքները, որոնք պաշտպանում է Արևմուտքը, և որոնք, իբր, Թուրքիան անում է Եվրախորհրդին անդամակցելու միջոցով, չի նշանակում, որ Էրդողանը շտապելու է Պուտինի գիրկը։

Էմմա Չոբանյան