Karevorinfo  Իրադարձություններ  212

Թուրքիան ռուսական ճնշումը կանգնեցնող ամբարտակ է․ Անկարայում անհանգստացած են Ուկրաինա ՌԴ հնարավոր ներխուժումից

22:20 ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
Թուրքիան ռուսական ճնշումը կանգնեցնող ամբարտակ է․ Անկարայում անհանգստացած են Ուկրաինա ՌԴ հնարավոր ներխուժումից

Middle East Eye-ն անդրադարձել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հնարավոր ռազմական գործողություններին և այդ հարցում Թուրքիայի դիրքորոշմանը։

Հոդվածագիր Ռագըփ Սոյլուն նախ պատմական անդրադարձ է կատարում՝ նշելով, որ դեռ թուրքական դպրոցներում են սովորեցնում, որ պատմության ընթացքում Ռուսաստանը ձգտել է վերահսկել Օսմանյան կայսրությանը պատկանող տաք ջրով նավահանգիստները: Այս քաղաքականությունը մեծ մրցակցություն է ստեղծել Մոսկվայի և Կոստանդնուպոլսի միջև, արդյունքում Ռուսաստանը խլել է այն, ինչ ցանկացել է։ Հեղինակը նշում է, որ «օսմանյան առաջին հենակետը, որն անցել է ռուսներին, Ղրիմի խանությունն է»։

«Թուրքիան նման է ամբարտակի, որը կանգնեցնում է Ռուսաստանի ազդեցությունն ու ճնշումը տարածաշրջանում։ Եթե Ուկրաինան ընկնի, դա ուղղակի ազդեցութուն կունենա Թուրքիայի վրա»,- լրատվամիջոցին ասել է մի թուրք պաշտոնյա՝ անանունության պայմանով։

Հրապարակման մեջ նշվում է, որ Ղրիմի խանությունից հետո Ռուսական կայսրությունը տարածքներ գրավելով՝ հասնում է մինչև Կոնստանդնուպոլիս։

Նշվում է, որ ահա այդ պատմություններն են Թուրքիայում գալիս մարդկանց մտքին, երբ ՌուսաստաննՈւկրաինայի սահմանին վերջին ամիսներին զորքեր ու տեխնիկա է կուտակում։ Անկարայում բոլորը գիտեն, որ դա Թուրքիային դնելու է հակամարտության խաչմերուկում։

Անկարան կարծում է, որ հիմնարար շահեր ունի Ուկրաինայում․ թուրք ամեն պաշտոնյա, որը խոսել է լրատվամիջոցի հետ, անմիջապես նշել է Ղրիմն ու Ղրիմի թաթարներին, որոնք դիտարկվում են որպես թուրք։

Երկրորդ հարցը անօդաչուների հարցով Անկարայի համագործակցությունն է Կիևի հետ։ Ուկրաինական ընկերությունները Թուրքիային շարժիչներ են մատակարարում անօդաչու թռչող սարքերի տարբեր նախագծերի համար, իսկ Կիևի հետ անցյալ ամիս սկսվել է հայտնի Bayraktar TB-2  անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը: «Բայքար» ընկերությունը, որն արտադրում է TB-2-ը, դեկտեմբերին հողատարածք է ձեռք բերել նաև Ուկրաինայում, որտեղ սկսել է գործարան կառուցել: Ուկրաինացի պաշտոնյաներն անցյալ տարի ասել են, որ իրենց զինանոցում ունեն 12 հատ TB-2 և պլանավորում էին գնել ևս 24-ը։

Ռուս տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հստակեցրել են, որ Մոսկվան խորապես անհանգստացած է Թուրքիայի կողմից Ուկրաինային Bayraktar TB-2-ների վաճառքով։

Լրատվամիջոցը բացահայտել է, որ Ուկրաինան է այն երկիրը, որի հետ Թուրքիան նոր պայմանագիր է կնքել Akinci անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ։ Սա այս անօդաչուների առաջին արտահանման պայմանագիրն է։ Նշվում է, որ հրապարակումից հետո «Բայքար» ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները հերքել են, որ գործարքը կնքվել է Ուկրաինայի հետ։

«Եթե «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը զգալի ռազմական ծախսեր պարտադրեն Ռուսաստանին հակամարտությունում, դա կսրի հարաբերությունները Մոսկվայի հետ, կխանգարի էներգակիրների մատակարարումներին և զբոսաշրջությունը»,- MEE-ին ասել է Լոնդոնի Bluebay Asset Management-ի ռազմավարական հարցերով ավագ փորձագետ Թիմոթի Էշը:

Ոչ մի երկրից այնքան շատ զբոսաշրջիկ չի գալիս Թուրքիա, որքան Ռուսաստանից․ 2021-ին ռուսները կազմել են ընդհանուր այցելուների 20 տոկոսը։ Բացի այդ, Թուրքիան իր գազի մոտ 34 տոկոսը ներմուծում է Ռուսաստանից։

Թուրք պաշտոնյաներն ասում են, որ Անկարայի աճող միջազգային ազդեցությունն արդեն իսկ լարվածություն է ստեղծել Թուրքիայի և Ռուսաստանի միջև:

«Մենք խոցել ենք նրանց օդային պաշտպանության համակարգերը Լիբիայում, Սիրիայում, Ադրբեջանում (նկատի ունեն Արցախը)։ Բայց, ի վերջո, մենք սովորել ենք, թե ինչպես համաձայնել չհարձակվել և համատեղ ապրել տարածաշրջանում»,- ասել է մի պաշտոնյա։

Թուրք պաշտոնյաները նաև անհանգստացած են, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, կուժեղացնի իր գերիշխանությունը Սև ծովում և զգալի ճնշում կգործադրի այլ երկրների վրա, ինչպիսիք են Ռումինիան և Բուլղարիան:

Կան նաև մարդիկ, որոնք կարծում են, որ թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող թանկ նստել Անկարայի վրա Սիրիայում, որտեղ թուրքական զորքերը խոչընդոտում  են սիրիական կառավարությանն ու Ռուսաստանի հարձակմանը Իդլիբի վրա, ինչը կարող է միլիոնավոր փախստականների մղել դեպի սահման:

Այս շաբաթ ՆԱՏՕ-ն հայտարարեց Ուկրաինայի վրա ռուսական հնարավոր ռազմական հարձակման դեմ զսպման փաթեթի մասին, որի ժամանակ ռազմանավեր, կործանիչներ և ցամաքային զորքեր են տեղակայվելու Սև ծովում և հարևան երկրներում: Հատկանշական է, որ Թուրքիան այն երկրների թվում չէր, որոնք խոստացել էին իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում։

«Մենք կարող ենք մասնակցել որոշ գործողությունների՝ կախված մեր շահերից։ Բայց դա քաղաքական որոշում է, որը կկայացնի քաղաքական ղեկավարությունը, երբ ժամանակը գա։ Մենք արդեն իսկ մեր առավելագույնն ենք անում՝ Ուկրաինային անօդաչուներ մատակարարելով։ Դա ՆԱՏՕ-ի բոլոր երկրների շրջանում մինչ օրս Կիևին ամենամահաբեր աջակցությունն է»,- լրատվամիջոցին ասել է ևս մեկ թուրք պաշտոնյա։

Էմմա Չոբանյան