Karevorinfo  Իրադարձություններ  224

Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով

23:05 ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով

Այս տարվա փետրվարին Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով, ասել է երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները, փոխանցում է jnews.ge-ն։

Բրեգաձեն երկօրյա այցով Երևանում էր։ Նա իր վերջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նախարարը Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարին ներկայացրել է համագործակցության նոր ձևաչափը, որը նախատեսում է նախօրեին կազմված հուշագիրը։

«Երկու օր մենք բավականին հագեցած օրակարգ ունեինք։ Այս օրերի ընթացքում մենք պայմանավորվել ենք համագործակցության բոլորովին նոր ձևաչափերի շուրջ, և դրա առաջին արտահայտությունը կլինի վրաց-հայկական իրավական ֆորումը, որը կանցկացվի փետրվարին Վրաստանում»,- ասել է Բրեգաձեն։

Նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է վրացական նորարարություններով, այդ թվում՝ շարժական տներով և հողերի համակարգային գրանցման բարեփոխումներով։

Վրաստանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նաև իր հայ գործընկեր Կարեն Անդրեասյանին՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելելու և այնտեղ պատիժ կրող Վրաստանի քաղաքացիներին տեսնելու հնարավորության համար։