Karevorinfo  Իրադարձություններ  269

Չնայած ձյանն ու եղանակային վատ պայմաններին՝ Թուրքիայում էժան հացի հերթերը չեն նոսրանում

23:45 երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Չնայած ձյանն ու եղանակային վատ պայմաններին՝ Թուրքիայում էժան հացի հերթերը չեն նոսրանում

Թուրքիայում էժան հացի հերթերը չեն նոսրանում անգամ եղանակային վատ պայմանների պատճառով։ Մասնավորապես, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Իզմիրի պատգամավոր Թունջայ Օզքանը թվիթերյան իր էջում կիսվել է Բուրսա քաղաքում էժան հարցի հերթի տեսանյութով։

Պատգամավորն արձագանքել է ձյան տակ կրպակի դիմաց էժան հաց գնելու համար կանգնած քաղաքացիների հերթի կադրերին։

«Այսպիսի իրավիճակ է տիրում Էրդողանի ղեկավարած երկրում, որն Աֆղանստանին օգնելու արշավ է սկսել։ Չնայած խիստ ձմռանը՝ մարդիկ  էժան հացի հերթ են կանգնել։ Թուրքիան արժանի չէ այս պատկերին։ Արտահերթ ընտրություննե՛ր»,- գրել է պատգամավորը։

Նշենք, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ու լիրայի արժեզրկման պայմաններում հացի գինը շարունակում է կտրուկ բարձրանալ՝ երկրում տիրող սոցիալական լարվածությունն է՛լ ավելի մեծացնելով։ Ստեղծված իրավիճակը մեղմելու համար երկրի տարբեր քաղաքներում էժան հացի կրպակներ են գործում։

Քաղաքապետարանի աջակցությամբ էժան հացի նման կրպակներ կան նաև Ստամբուլում, որտեղից հաց գնելու համար մարդիկ ժամերով հերթ են կանգնում։ Այստեղ հացը վաճառվում է 1․25 լիրայով։ Համացանցում պարբերաբար շարունակում են այդ կրպակների մոտ մարդկանց հերթերի լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակվել։

Էմմա Չոբանյան