Karevorinfo  Իրադարձություններ  119

Շվեդիան չի նախատեսում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել. Անն Լինդե

17:15 երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Շվեդիան չի նախատեսում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել. Անն Լինդե

Ներկայում Շվեդիան չի նախատեսում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, փոխանցում է «Գազետան։

«Այս պահին այդ հարցն օրակարգում չէ»,- ասել է նա։

Միաժամանակ, Լինդեն հիշեցրել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներն են։ Բացի այդ, Շվեդիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արևմտյան երկրների դիրքորոշումն այն է, որ այս երկիր Ռուսաստանի ցանկացած «ներխուժման» կհետևի «հզոր պատասխան»։

Մեկնաբանելով Կիևից շվեդ դիվանագետներին արտահանելու հնարավորությունը՝ Լինդեն նշել է, որ կասկածում է, թե դա երբևէ պետք կլինի կյանքի կոչել։

Հիշեցնենք, որ Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Ֆինլանդիան և Շվեդիան դիմեն ՆԱՏՕ-ին անդամակցության համար, նրանց դաշինք ընդունելու գործընթացը կարող է շատ արագ լինել, քանի որ այդ երկրները բոլոր առումներով մոտ են ՆԱՏՕ-ին։

Տաթև Ֆռանգյան