Karevorinfo  Իրադարձություններ  272

ԱՀԿ-ն չի բացառում Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի ավարտը «օմիկրոնի» ալիքից հետո

16:30 երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
ԱՀԿ-ն չի բացառում Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի ավարտը «օմիկրոնի» ալիքից հետո

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի ավարտը՝ «օմիկրոն» տարբերակի տարածման ընթացիկ ալիքի ավարտից հետո։ Այս մասին AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Միանգամայն հավանական է, որ տարածաշրջանը տեղափոխվում է համաճարակի վերջնական փուլ»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, Կլյուգեն նախազգուշացրել է SARS-CoV-2-ի հնարավոր նոր շտամներին ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ Եվրոպայում «օմիկրոնի» ալիքը մարելուց հետո «մի քանի շաբաթ և ամիս կլինի գլոբալ անձեռնմխելիություն՝ կա՛մ պատվաստումների շնորհիվ, կա՛մ այն պատճառով, որ մարդիկ վարակվելուց հետո իմունիտետ են ձեռք բերել»։

Տաք սեզոնի մոտենալը նույնպես կարող է ազդել իրավիճակի վրա։

«Այսպիսով, մենք կարող ենք պատրաստվել հանգիստ ժամանակաշրջանի, մինչ COVID-19-ը կհասցնի վերադառնալ տարեվերջին, սակայն պարտադիր չէ, որ համաճարակը վերադառնա»,- եզրափակել է Կլյուգեն:

Սակայն, նրա խոսքով, կորոնավիրուսը «մեկ անգամ չէ, որ զարմացրել է մեզ, ուստի պետք է շատ զգույշ լինել»։

ԱՀԿ-ի գնահատականների համաձայն՝ եվրոպական տարածաշրջանի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կարող է վարակվել SARS-CoV-2-ի «օմիկրոն» շտամով մինչև մարտ ամիսը։ B.1.1.529 տարբերակը, որը կոչվում է «օմիկրոն», առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում 2021 թվականի նոյեմբերին: ԱՀԿ-ն այն ժամանակ այս մուտացիան «մտահոգիչ» էր որակել։

Տաթև Ֆռանգյան