Karevorinfo  Իրադարձություններ  123

Ավստրիան նախատեսում է տարհանել Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին

16:15 երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Ավստրիան նախատեսում է տարհանել Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ Վիեննան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն։

«Իհարկե, մենք Կիևում մեր դեսպանատունը տարհանելու ծրագրեր ունենք, բայց այս պահին դրանք դեռ չենք իրականացրել, քանի որ հենց հիմա մեզ անհրաժեշտ է ամբողջ ուժով վերահսկել այնտեղ տիրող իրավիճակը»,- ​​ասել է նա։

Նախարարը հավելել է, որ Վիեննան կգնա նման քայլի, եթե Ուկրաինայում փոխվի սպառնալիքը կամ անվտանգային իրավիճակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան թույլատրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հեռանալ Ուկրաինայից։

Տաթև Ֆռանգյան