Karevorinfo  Իրադարձություններ  167

Շենբախը բացատրություն կտա Ղրիմի մասին խոսքերի համար. Գերմանիայի ՊՆ

20:15 շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
Շենբախը բացատրություն կտա Ղրիմի մասին խոսքերի համար. Գերմանիայի ՊՆ

Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ-Ահիմ Շենբախը պետք է բացատրություններ ներկայացնի պաշտպանության նախարարությունում իր այն հայտարարությունների մասին, որ Ուկրաինան երբեք չի վերադարձնի Ղրիմը։ Այս մասին գրում է Bild-ը։

ԳԴՀ ՊՆ-ում հայտարարել են, որ Շենբախի հայտարարությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում Դաշնային պաշտպանության նախարարության դիրքորոշմանը։

Նշվում է, որ Շենբախը ստիպված կլինի հաշվետու լինել Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնին:

Ավելի վաղ Կայ-Ահիմ Շենբախը հայտարարել էր, որ Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը։

Ուկրաինայի ԱԳՆ-ը պահանջել է Գերմանիայի կառավարությունից հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Կայ-Ահիմ Շենբահի հայտարարությունները: Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ուկրաինական գերատեսչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։