Karevorinfo  Իրադարձություններ  171

ԱՄՆ-ն դիտարկում է Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանման հարցը. Bloomberg

20:05 ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
ԱՄՆ-ն դիտարկում է Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանման հարցը. Bloomberg

ԱՄՆ-ն դիտարկում է հարցը՝ արդյո՞ք արժե տարհանել Ուկրաինայում ամերիկացի դիվանագետների ընտանիքներին իրավիճակի էսկալացիայի ֆոնին։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ տեղեկությունների՝ ծրագիրը, որը դիտարկվում է ԱՄՆ-ի կողմից, ենթադրում է Ուկրաինայում ամերիկացի դիվանագետների ընտանիքների պարտադիր տուն վերադարձ, իսկ աշխատակիցները, որոնք զբաղված են դիվանագիտական ներկայացուցչությունների ոչ հիմնական գործունեությամբ, կարող են ԱՄՆ վերադառնալ կամավորության սկզբունքով։

ԱՄՆ-ն տարհանման մասին կարող է հայտարարել առաջիկա մի քանի օրերին, սակայն պաշտոնապես որոշում դեռևս չի կայացվել։

Էմմա Չոբանյան