Karevorinfo  Իրադարձություններ  210

Իշխանական նախկին պատգամավորն ու բանաստեղծը դարձան ՀՌՀ անդամներ

19:55 ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
Իշխանական նախկին պատգամավորն ու բանաստեղծը դարձան ՀՌՀ անդամներ

Ազգային ժողովն այսօր նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանի իշխանական պատգամավոր Արթուր Մանուկյանին և բանաստեղծ Հակոբ Մովսեսին (Հակոբ Հակոբյան) փակ քվեարկությամբ ընտրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Երկու թեկնածուներն էլ ստացել էին 68-ական կողմ ձայն:

Հատկանշական է, որ ընդդիմադիր 2 խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը, չմասնակցեցին քվեարկությանը։

Հակոբ Մովսեսն ու Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնեցին պաշտոնները:

Հիշեցնենք, որ նրանց թեկնածություններն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Մերի ՄարտիրոսյանԷս