Karevorinfo  Իրադարձություններ  202

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ի հետ ունի խաղաղ հարաբերություններ, որոնք պատմության մեջ չեն եղել 

19:10 ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ի հետ ունի խաղաղ հարաբերություններ, որոնք պատմության մեջ չեն եղել 

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև օկուպացիայի կամ պատերազմի ցանկացած փորձ կդառնա լուրջ հարված ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ Թուրքիան դեմ է նման լարվածությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում, գրում է «Անադոլու» գործակալությունը։ 

Նա կրկին նշել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել՝ Ուկրաիայի և ՌԴ-ի միջև խաղաղության հաստատման համար։ 

Բացի այդ, Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան խաղաղ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որոնք պատմության մեջ չեն եղել ու շարունակում են զարգանալ։ 

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են բավականին լավ զարգանալ, մենք ունենք խաղաղ հարաբերություններ, որոնք պատմության մեջ չեն եղել»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 

Նա նաև չի բացառել իր այցը Մոսկվա։

«Չեմ բացառում հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հնարավոր է նաև այց Մոսկվա»,- ասել է Էրդողանը։ 

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին Թուրքիայի նախագահը պատրաստվում է մեկնել Ուկրաինա։

Էմմա Չոբանյան