Karevorinfo  Իրադարձություններ  286

Տորֆավան գյուղում կատարված դանակահարությունը ժամեր անց բացահայտվել է. ՏԵՍԱՆՅՈւԹ

23:25 հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
Տորֆավան գյուղում կատարված դանակահարությունը ժամեր անց բացահայտվել է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացվեց ժամը 18.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ որովայնի և ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքով 49-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն արձանագրեցին վնասվածք ստացողը երբ, որտեղից, ինչ ախտորոշմամբ էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո օպերատիվ խումբը մեկնեց Տորֆավան: Օպերատիվ հարցումների արդյունքում պարզվեց, որ մեքենայի առուվաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Վարդենիս քաղաքի 49-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Վարդենիսի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

49-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։