Karevorinfo  Իրադարձություններ  128

Թուրք ընդդիմադիր գործիչներն անդրադարձել են Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցին

20:30 չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.
Թուրք ընդդիմադիր գործիչներն անդրադարձել են Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցին

Հունվարի 19-ին լրանում է Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցը։ Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դինքը սպանվեց հենց  թերթի խմբագրատան առջև։ Նա Թուրքիայում առաջին գործիչներից էր, որը խոսում և գրում էր Հայոց ցեղասպանության մասին։ 

Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ անդրադարձել են Դինքի մահվան տարելիցին։ 

Մասնավորապես, ընդդիմադիր DEVA՝ «Ժողովրդավարություն ու առաջընթաց» կուսակցության նախագահ, նախկին փոխվարչապետ և ԱԳ նախարար Ալի Բաբաջանը Թվիթերում գրել է«Ես հարգում եմ Հրանտ Դինքի հիշատակը, որն իր ամբողջ կյանքում պայքարել է ժողովրդավարական արժեքների ու սոցիալական խաղաղության համար»։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության մի շարք գործիչներ ևս Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ գրառումներ են արել։

«Նա մարդ էր, ում սիրտը լցված էր խաղաղությամբ ու երկրի հանդեպ սիրով։ Նրա մասին հիշողությունը երբեք չի ջնջվել մեր մտքերից։ Ես հարգանքով եմ հիշում Հրանտ Դինքին, թող նրա հոգին խաղաղվի»,- մասնավորապես, գրել է Ստամբուլի  քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էլ հետևյալ գրառումն է արել․ «Սիրով ու կարոտով ոգեկոչում ենք Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցը։ Այս հողերում նրա ցանած եղբայրության ու ազատության սերմերը կաճեն մեր ձեռքերում»։

Էմմա Չոբանյան