Karevorinfo  Իրադարձություններ  232

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»․ Ստամբուլում հազարավոր մարդիկ ոգեկոչել են Հրանտ Դինքի հիշատակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

19:15 չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.
«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»․ Ստամբուլում հազարավոր մարդիկ ոգեկոչել են Հրանտ Դինքի հիշատակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ հազարավոր մարդիկ են հավաքվել շենքի առաջ, որտեղ սպանվել է հայտնի լրագրողը, գրում է Duvar-ը։ 

Սեբաթի բազմաբնակարան շենքի վրա փակցվել է «15 կորած տարիներ» գրությամբ պաստառ։ 

Դինքի ընկերները պաստառին գրել են«15 տարի առանց քո կախարդական բառերի, սուր հայացքի, խաղաղության քո համառության ու մեծ ժպիտի, բայց հիշողության դատողությունը մեծ է։ Մենք կանգնած են քո խոսքերի կողքին, մենք գրել ենք քո քաջությունը մեր սրտերում, մենք փորագրել ենք քո ժպիտը մեր դեմքերին։ Դու պետք է իմանաս՝ ամեն պակասող տարվա հետ մենք աճում ենք»։ 

Միջոցառման մասնակիցները վարկարկել են՝ «Արդարություն Հրանտի համար», «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք», «Այս գործը չի ավարտվի, քանի դեռ չենք ասել, որ ավարտվել է», «Մարդասպաններին պաշտպանողները սպանության մեղսակիցներ են»։ 

Նշենք, որ նախօրեին երեկոյան էլ նույն շենքի վրա Դինքի ուրվագիծն ու աղավնու պատկեր էին արտացոլել։ 

Էմմա Չոբանյան 