Karevorinfo  Իրադարձություններ  152

Ինչ գտար՝ պիտի վառես, բուլյոն ենք ուտում առանց հացի․ խստաշունչ ձմեռը Գյումրիի տնակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:50 չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.
Ինչ գտար՝ պիտի վառես, բուլյոն ենք ուտում առանց հացի․ խստաշունչ ձմեռը Գյումրիի տնակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիի տնակային ավանում վառում են այն ամենը, ինչ ձեռքի տակ կընկնի՝ հին շորից մինչև խաղալիք։ Այստեղ ապրողները մի փոքր դժվարությամբ, բայց փորձում են Երևանից եկած լրագրողին ներկայացնել Գյումրու տնակային ավանի կյանքն իր ամբողջ գունապնակով։ Մեկ է՝ չե՛ք պատկերացնի, ասում են։

Տնակներից մեկում 2 անչափահաս երեխաներն ու մայրն էին բնակվում, հայրն արտագնա աշխատանքի էր մեկնել։

Տնակը ո՛չ խոհանոց ունի, ո՛չ լոգարան։ Լողանալու համար բարեկամի տուն են գնում․ հենց այդ տնից է ուզում տան փոքրիկը՝ Մարիամը։

Խաղալիքներ Մարիամը նաև ձմեռ պապից էր ուզել, նամակը տարել է, բայց խաղալիք դեռ չի բերել։ Կբերի, երևի մոլորվել է ինչ-որ տեղ՝ հույսը չի կորցնում փոքրիկը։

Իսկ հույսը եղբայրը՝ 14-ամյա Համլետն է տալիս։ Համլետը ժպիտը դեմքին իր տարիքին ոչ բնորոշ աշխատանքի մասին է պատմում՝ լռելով այն մասին, որ սոցիալական ծանր պայմանները ստիպել են անտեսել դասերն ու տեղ չեն թողել նույնիսկ երազանքներին։

Փողն այս եղանակին մեծամասամբ վառելիքի վրա է ծախսվում, ասում է մայրը՝ Շուշանիկը։ Տնակը տաքացնում են վառարանի օգնությամբ, բայց տնակի պատերը բարակ են, կրակը հանգչելուց րոպեներ անց տան ջերմաստիճանը գրեթե դրսի ջերմաստիճանին է հավասարվում։

Նկարահանումների ընթացքում մի օրինաչափություն նկատեցինք՝ տան տղամարդիկ հիմնականում արտագնա աշխատանքի էին, փոքր երեխաներն էլ՝ հարազատ-բարեկամների տանը։

Ձյան մեջ թաղված, կիսախարխուլ ու լքված թվացող տնակների դռները թակելիս բացում էին, հարցիս էլ, թե ուզում ենք գտնել ամենավատ պայմաններում բնակվող ընտանիքներին, դառը ժպիտով էին պատասխանում։

Տնակում բնակվողների խնդիրը լիարժեք լուծում չի ստանում արդեն 34 տարի։ Պետական միջոցներով, բարեգործական հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և անհատ բարերարների ջանքերով շատ գյումրեցիներ բնակարան են վերադարձել, բայց 2770 ընտանիք դեռևս շարունակում է ապրել տնակներում, անմխիթար պայմաններում։

Հաջիյանների տնակում 7 անչափահաս երեխա է բնակվում, բայց միայն ամռանը։ Երեխաներից երկուսը առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Ձմռանը մորական տատի տուն են գնում, բայց այնտեղ էլ շատ տեղ չկա. թոռները հերթով հյուրընկալվում են Արմինե տատի տանը, մինչև ցրտերը կանցնեն ու բոլորով կվերադառնան։

Որդին, որ տան միակ կերակրող ձեռքն է, սահմանին է․ 44-օրյա պատերազմին որպես կամավոր սահման է գնացել ու մինչև հիմա սահմանն է պահում։ Ընտանիքը մնացել է ամսական 23․000 դրամ նպաստի հույսին՝ ասում է տիկին Արմինեն։

Սրտի խնդիր ունեցող Արմինեի դեղերը 2 դուստրերն են գնում, սոված մնալ չի կարող, պետք է հաց ուտի, որ դեղերը խմի։ Հարցնում եմ՝ «ճա՞շն է վառարանի վրա»։ Պատասխանն այնքան ցածրաձայն է հնչում, որ սկզբում թվում է՝ սխալ ենք լսել․ ուտում են միայն բուլյոն, առանց հացի։

Հարցին՝ ամենաշատն ինչի՞ կարիք ունեն, պատասխանում են՝ վառելանյութի, որ գոնե ցրտից պաշտպանվեն։ Սաստիկ ցրտից նույնիսկ շներն են խեղճացել, կուչ եկել մի անկյունում։ Ցուրտն էլ ներս է գալիս բոլոր անկյուններից։

Գյումրիում ձմռանը սաստիկ ցուրտ է լինում, ջերմաստիճանը գիշերը հաճախ իջնում է մինչ -20 աստիճան։ Ցրտահարության դեպքեր էլ են գրանցվում։ Անօթևանների ու տնակներում ապրողների խնդիրներով զբաղվող, «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեսահոլովակ էր տեղադրել՝ տարեց հիվանդ կինը -23 աստիճան ցրտին տանը միայնակ ու առանց վառելիքի է մնացել։

Միայնակ կնոջը ցրտահարությամբ հիվանդանոց են տեղափոխել, բայց սա միայն ժամանակավոր լուծում է։ Նման վտանգի առջև են տնակներում ապրող շատ գյումրեցիներ։

Ցուրտն այստեղ ավելի անտանելի է դարձնում ձյանն ուղեկցող քամին, որ գյումրեցիները «թիփի» են ասում։ Տնակային ավաններում ձմռանը կյանքը մեռնում է, տնակից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Ձմռան վերջում սովորաբար արտաքին աշխարհի հետ շփումներին վերադառնալու հույսն է արթնանում, բայց այս դեպքում էլ խնդիր են դառնում գարնան ցեխն ու դժվարանցանելի ճանապարհները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան