Karevorinfo  Իրադարձություններ  287

ՀԱՊԿ միացյալ շտաբը վերլուծում է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները

19:40 չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.
ՀԱՊԿ միացյալ շտաբը վերլուծում է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները

ՀԱՊԿ միացյալ շտաբը վերլուծում է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ Տուրալի Կոյշիկուլովը, գրում է EADaily-ն։

«Ճգնաժամի առաջին իսկ րոպեներից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբն աշխատել է ուժեղացված ռեժիմով՝ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների գործունեությունը համակարգելու նպատակով։ Միացյալ շտաբի հիմնական խնդիրն էր կազմակերպել զինված ուժերի գլխավոր շտաբների փոխգործակցությունը Ղազախստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման, վերախմբավորման և տեղակայման համար, ինչպես նաև՝ նախապատրաստական և խաղաղապահ գործողության անցկացումը»,- hայտարարել է Կոյշիկուլովը։

Նա նշել է, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները մանրակրկիտ վերլուծվում են։ Նախանշվել են ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմների կատարելագործման ուղիները, Ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործունեությունը, ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական և բժշկական աջակցության համակարգը, ինչպես նաև՝ կազմակերպության գործունեության տեղեկատվական աջակցությունը։

Տաթև Ֆռանգյան