Karevorinfo  Իրադարձություններ  179

ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

11:55 շաբաթ, 15 հունվարի, 2022 թ.
ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց (խմբ.- Հայաստանի և Թուրքիայի) հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք քաջալերում ենք Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- գրել է Կոլոմինան:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը, փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն։ Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։