Karevorinfo  Իրադարձություններ  269

Վաշինգտոնը ողջունում է Երևանի ու Անկարայի միջև կայացած երկխոսությունը

10:35 շաբաթ, 15 հունվարի, 2022 թ.
Վաշինգտոնը ողջունում է Երևանի ու Անկարայի միջև կայացած երկխոսությունը

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացները հանդիպել են Մոսկվայում՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագան քննարկելու համար: ԱՄՆ և միջազգային հանրությունը արձագանքում է այս գործընթացին.

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայ-թուրքական ընթացիկ երկխոսության և այս հարցում Վաշինգտոմնի դիրքորոշման մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։

Հանդիպումից հետո կողմերն առանձին հայտարարություններում շեշտել են, որ հանդիպումն անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում»: «Հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ», ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, ուր նշված է նաև, որ «կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններն` առանց նախապայմանների»: Դեռևս պարզ չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հաջորդ հանդիպումը։

Հունվարի 14-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը ողջունել է նաև ԵՄ-ը: Միության արտաքին հարաբերությունների բաժնի խոսնակ Պետեր Ստանոն թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ-ն ողջունում է երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու եւ այդ նպատակով հատուկ բանագնացներ նշանակելու ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը: «Հատուկ բանագնացների այսօրվա հանդիպումը կարևոր առաջընթաց է, և մենք խրախուսում ենք Անկարային և Երևանին շարունակել ջանքեր գործադրել այս ուղղությամբ», գրել է ԵՄ ներկայացուցիչը։

Հայ-թուրքական գործընթացը ողջունել է նաև Մոսկվան: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն օգնում են պայմաններ ստեղծել, որպեսզի դեռևս չկարգավորված քաղաքական խնդիրները լուծվեն շատ ավելի ակտիվ ու արդյունավետ կերպով…»