Karevorinfo  Իրադարձություններ  258

«Երեք պետություն, մեկ ազգ ենք»․ Հյուսիսային Կիպրոսն Ադրբեջանի կողմից ճանաչում է ակնկալում

21:35 ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
«Երեք պետություն, մեկ ազգ ենք»․ Հյուսիսային Կիպրոսն Ադրբեջանի կողմից ճանաչում է ակնկալում

Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումը կարևոր քայլ կլիներ։ Այս մասին «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ֆաիզ Սուջուօղլուն։

Նա նշել է, որ Հյուսիսային Կիպրոսն ու Թուրքիան «երկու պետություն, մեկ ազգ» են։

«Այդպես միշտ է եղել։ Ադրբեջանի միացմամբ մենք «երեք պետություն, մեկ ազգ ենք»։ Հույս ենք հայտնում, որ ապագայում մեր շփումներն ադրբեջանցի եղբայրների հետ կակտիվանան՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը, որի հետ մեզ միավորում են ընդհանուր արմատները, լեզուն ու կրոնը, կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»,- ասել  է Սուջուօղլուն։

Նշենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հայտարարել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մշտապես քննարկում է Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցը։

Հավելենք, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը 2021 թվականի ամռանը առաջին անգամ այցելել էր Հյուսիսային Կիպրոս։

Էմմա Չոբանյան