Karevorinfo  Իրադարձություններ  261

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Արվեստանոցները հարկվում են արհեստանոցների չափով, բայց նկարիչն արտադրանք տվող չէ. Սուրեն Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:05 շաբաթ, 15 հունվարի, 2022 թ.
ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Արվեստանոցները հարկվում են արհեստանոցների չափով, բայց նկարիչն արտադրանք տվող չէ. Սուրեն Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Խորհրդային տարիներին նկարիչներին տրվում էին արվեստանոցներ, բնակարաններ, նրանք ապահովվում էին նյութերով, Նկարիչների միությունն ուներ, օրինակ, գեղարվեստի, քանդակի կոմբինատներ, արվեստագետներին տրվում էին պատվերներ, նրանք կարողանում էին հոգալ հոգսերը: Անկախությունից ի վեր այդ ամենը վերացավ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Եվ եթե նկարիչները մինչև 2020-ը ունեին գույքահարկի գծով արտոնություններ և արդյունքում կարողանում էին պահել արվեստանոցներ, այսօր նրանք կանգնած են խնդրի առաջ.

«Արվեստանոցները հարկվում են արհեստանոցների չափով, բայց չէ՞ որ նկարիչը արտադրանք տվող չէ, նա կարող է ամեն օր չնկարել, տարվա ընթացքում, օրինակ, երկու նկար նկարել: Այս է պատճառը, որ շատ նկարիչներ արվեստանոցների կարգավիճակը վերափոխում են բնակարանի կարգավիճակի»,-ասում է միության նախագահը:

Նրա խոսքով` նկարիչներին անհրաժեշտ է ոլորտը կարգավորող օրենք, այլապես մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված. «Այդ օրենքով կլուծվի ոչ միայն գույքահարկի այլև, օրինակ, նկարիչների ստաժի խնդիրը: Նախկինում միության անդամ լինելը համարվում էր ստաժ, հիմա` ոչ»:

Նկարիչների միությունը 1990-ականների սկզբից պետական հովանավորություն չունի, համարվում է ՀԿ. «Հրաշքով ենք պահում միությունը, գումարները, որ կարողանում ենք գեներացնել, շատ քիչ են. դրանք գոյանում են անդամավճարներից, վարձով տրվող սենյակներից, դրամաշնորհներից»,- նշում է Սուրեն Սաֆարյանը:

Նա անդրադառնում է նաև ցուցասրահների հետ կապված խնդիրներին. «Ունենք լուսավորության, ջերմաստիճանի պահպանման և օդափոխության խնդիրներ, որոնք պետք է մոտ ապագայում լուծել»:

Սուրեն Սաֆարյանը շեշտում է նաև պետպատվերի կարևորությունը: Խորհրդային տարիներին այդ կերպ մի շարք խնդիրներ էին լուծվում, այսօր, սակայն, այս ինստիտուտը ևս չի գործում.

«Պետպատվերը պետք է, որ ձևավորվի ֆոնդ, թանգարաններում ժամանակակից գործեր հայտնվեն, այլապես այս դարաշրջանը բաց կմնա»:
Մանրասմաները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան