Karevorinfo  Իրադարձություններ  114

Արցախի քաղաքացին մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

16:40 ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
Արցախի քաղաքացին մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։

Հաղորդագրության համաձայն՝ ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: