Karevorinfo  Իրադարձություններ  172

Ծառուկյանը պատրաստվում է ՀՀ բարձունքում տեղադրել Հիսուսի արձանը

16:35 ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
Ծառուկյանը պատրաստվում է ՀՀ բարձունքում տեղադրել Հիսուսի արձանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է իր նոր նախագծի մասին։

«Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Ուստի թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- մասնավորապես նշել է նա։

Ծառուկյանը շեշտել է՝ մեր հայրենիքն ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները:

«Ժամն է կրկին հավատքով միախմբվելու»,- վստահ է նա:

Ծառուկյանը նշել է, որ արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն։ Նման նախաձեռնությունը, ըստ նրա՝ հույսով ու լույսով կլցնի հայ ժողովրդին։ Հաղթողին նա խոստանում է մեծ պարգևատրում։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն անցնում է երեք քրեական գործով։ Դրանցից մեկով մեղադրվում է ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, մյուսով՝ պատգամավորական գործունեությանը զուգահեռ առերևույթ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմամբ զբաղվելու և «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա քլաբ» ընկերության՝ առանց լիցենզիայի գործելու մեջ, որով պետությանը պատճառվել է մոտ 30 մլրդ դրամի կամ 60 միլիոն դոլարի վնաս։

Մերի Մարտիրոսյան