Karevorinfo  Իրադարձություններ  261

Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական բանակցությունները․ դրանք տևել են 1,5 ժամ

16:05 ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական բանակցությունները․ դրանք տևել են 1,5 ժամ

Մոսկվայում ավարտվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական բանակցությունները, դրանք տևել են 1,5 ժամ։ Այս մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«13 տարի անց Մոսկվայում կայացած թուրք-հայկական բանակցություններն ավարտվել են։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ տևել է 1,5 ժամ»,- հայտնել է թուրքական հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան։ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Երևանն ու Անկարան փոխադարձ հիմունքներով ներկայացուցիչներ կնշանակեն՝ հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար։ Մոսկվայում այսօր կայացած Ռուբինյան-Քըլըչ հանդիպումն առաջինն էր։

Տաթև Ֆռանգյան