Karevorinfo  Իրադարձություններ  246

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

13:00 ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

ԵՄ-ն աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու հատուկ բանագնացների հանդիպմանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է, մասնավորապես, Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ողջունում եմ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը։ Հարաբերությունների կարգավորումն ու հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին ԵՄ-ն լիովին աջակցում է»,- գրել է Կլաարը։

Հիշեցենք՝ Մոսկվայում այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Հայկական կողմի հատուկ բանագնացն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմինը՝ Սերդար Քըլըչը։
Հատուկ բանագնացներն արդեն Մոսկվայում ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ էլ կայանալու է հանդիպումը։

Էմմա Չոբանյան