Karevorinfo  Իրադարձություններ  116

ՀԱՊԿ-ի հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիք

09:35 ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
ՀԱՊԿ-ի հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիք

ՀԱՊԿ-ի հայ խաղաղապահները Ղազախստանից մեկնել են հայրենիք, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմը, որ կատարել է Ղազախստանի Հանրապետությունում սոցիալ-նշանակալի օբյեկտների պահպանության խնդիրները, ավարտելով «Ալմաթի» օդանավակայանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներում բեռնումը, վերադառնում է տուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայ, բելառուս և տաջիկ խաղաղապահների տուն վերադառնալու համար գործի են դրվել Ռուսաստանի ռազմատրանսպորտային ԻԼ-76 ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ղազախստան ուժեր ուղարկելու մասին որոշումը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ընդունել են մի քանի ժամում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին որոշմամբ՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Շուրջ 100 հայ խաղաղապահ էր մեկնել Ղազախստան։