Karevorinfo  Իրադարձություններ  192

ԱՄՆ-ում ընտրական նոր օրենքի նախագիծը՝ քաղաքական պայքարի կենտրոնում

23:25 հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
ԱՄՆ-ում ընտրական նոր օրենքի նախագիծը՝ քաղաքական պայքարի կենտրոնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջ է քաշում օրենքի մի նախագիծ, որը միտված է ուժեղացնելու դաշնային վերահսկողությունը ընտրական գործընթացի վրա: Այս օրինագիծը հայտնվել է քաղաքական պայքարի կենտրոնում: Երեքշաբթի, օրը ելույթ ունենալով Ատլանտայում, նա ընդգծեց այս օրինագծերի ընդունման կարևորությունը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Արդյո՞ք մենք կգերադասենք ժողովրդավարությունը բռնակալության, լույսը՝ ստվերի, արդարությունը՝ անարդարության փոխարեն: Ես գիտեմ, թե որտեղ եմ կանգնած: Ես չեմ զիջի, չեմ թուլանա։ Ես պաշտպանելու եմ ընտրական իրավունքը և մեր ժողովրդավարությունը արտաքին և, այո, ներքին բոլոր թշնամիներից»,- ասում է նախագահը։

Ըստ Նյու Յորքի համալսարանի Բրենանի արդարադատության կենտրոնի, անցած տարվա ընթացքում առնվազն 19 նահանգներ ընդունել են քվեարկության հնարավորությունը սահմանափակող օրենքներ: Բայդենը ցանկանում է փոխել 1965 թվականի քվեարկության իրավունքի մասին օրենքը՝ պնդելով, որ դաշնային կառավարությունը պետք է զսպի այն նահանգներին, որոնք փորձում են դժվարացնել ընտրելու իրավունքի իրականացումը՝ քվեարկությունը դարձնելով անհարմար, դժվար կամ շփոթեցնող:

Բայդենն իր փաստարկը ներկայացրել է Ջորջիա նահանգում: Այն մի քանի նահանգներից մեկն է, որտեղ, ըստ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, եղել են ընտրակեղծիքներ, որոնք հանգեցրել են իր պարտությանը 2020 թվականի նախագահական ընտրություններում: Այդ պնդումը հաստատող որևէ ապացույց չկա:

Նախագահի պնդմամբ՝ այս քննարկումը հրատապ է դարձել հատկապես այն բանից հետո, երբ Թրամփի կողմից ընտրակեղծիքների մասին պնդումները հանգեցրեցին ԱՄՆ Կապիտոլիումի վրա 2021 թվականի հունվարի 6-ի հարձակմանը, երբ Թրամփի կողմնակիցները փորձում էին ստիպել օրենսդիրներին չվավերացնել Բայդենի հաղթանակը:

Ըստ վերլուծաբանների, սակայն, այս ուղղությամբ Բայդենին սպասվում է դժվարին պայքար: American Enterprise Institute հաստատության ներկայացուցիչ Ջոն Ֆորտիերն Ամերիկայի ձայնին Զում հարթակի միջոցով ասել է, որ այս նախաձեռնությունը նախատեսում է բավականին լայնածավալ փոփոխությունների շարք ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային մակարդակում: Ֆորտիերի պնդմամբ՝ դեմոկրատները վճռական են տրամադրված այս հարցում, մասամբ նաև հունվարի 6-ի իրադարձությունների պատճառով, սակայն հանրապետականների կողմից չկա որևէ աջակցություն։

Թրամփի կուսակիցներն ու կողմնակիցները հիմնականում դեմ են օրինագծին։ Նրանք պնդում են, որ հանրապետականները չեն ձգտում արգելափակել որևէ մեկի մուտքը ընտրատեղամասեր, այլ ավելի շուտ փորձում են պաշտպանվել ընտրակեղծիքներից:

Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄակՔոնելը քննադատել է քաղաքական մեծամասնության նախաձեռնությունը՝ նշելով, որ դեմոկրատները փորձում են ստեղծել տպավորություն, որ նահանգային օրենսդիրները ձգտում են դժվարացնել ընտրական գործընթացները տեղում: Դա այդպես չէ, պնդում է Մաքքոնելը:

Ընտրական իրավունքի ակտիվիստներն ասում են, որ ընտրական այս նոր օրենքներում խտրականության հստակ ապացույցներ են նկատվում: Որոշ ակտիվիստներ անտեսեցին Բայդենի ելույթը՝ հայտարարելով, որ նախագահից ակնկալում են գործողություններ, այլ ոչ թե խոսքեր:

«Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներում ոչ բոլորն ունեն ընտրելու նույն իրավունքը, հատկապես երիտասարդները, հաշմանդամները, գունավոր համայնքները, սևամորթները, լատինաամերիկացիները, ասիացիները, բնիկ ժողովուրդները: Նրանց ասում են, որ ձեր ընտրելու իրավունքն այնքան էլ կարևոր չէ, ինչպես նաև նրանց, ովքեր ներգաղթել են մեր երկիր և դարձել քաղաքացիներ»,- ասում է Fair Elections Center հաստատության ղեկավար Ռեբեկա Կարութերսը:

Օրերս հայտնի դարձավ, որ Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ սենատոր Չաք Շումերը խոստացել է օրինագիծը քվեարկության դնել մինչև հաջորդ շաբաթ: