Karevorinfo  Իրադարձություններ  202

Կջարդե՛նք սուպերվարչապետությունը․ նախագահը պիտի նշանակի անկախ մարմինների ղեկավարներին․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:55 հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
Կջարդե՛նք սուպերվարչապետությունը․ նախագահը պիտի նշանակի անկախ մարմինների ղեկավարներին․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

-Պարո՛ն Իոաննիսյան, ի թիվս երկու այլ ՀԿ-ի և կուսակցության թեկնածուների՝ նաև Դուք ընտրվեցիք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ։ Նախորդ հանձնաժողովում էլ էիք աշխատում, որը չավարտեց աշխատանքը։ Ի՞նչ եք ուզում փոխել ՀՀ Սահմանադրությունում, ո՞րն է այն նպատակը, հանունի որի ընդգրկվեցիք հանձնաժողովում։

-Տարբեր մարդկանց հարցնեն՝ կասեն տարբեր բաներ, բայց կարծում եմ՝ բոլորիս միավորում է այն, որ պետք է փոխվի Սահմանադրությունը։ Դժվար թե հասարակությունում գտնեք էական տոկոս մարդկանց, ովքեր կհամարեն՝ պետք չի փոխել Սահմանադրությունը։ Նշեմ առաջին պատճառը, որը բավարար է՝ փոխելու համար․ դա այն է, որ մենք չունենք Սահմանադրություն, որի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներն ընտրատեղամասերում ասած կլինեն, որ այո՛, սրանք են այն խաղի կանոնները, որոնք սահմանում են հանրային հարաբերությունները։

-Նկատի ունեք այն, որ 2015-ի, 2005-ի և դրանից առաջվա Սահմանադրություն փոխելու հանրաքվեների արդյունքները կեղծվե՞լ են։

-Այո՛։ Դրանից առաջ կեղծվել են, բայց դրանից առաջ կեղծվածներն արդեն կապ չունեն, որովհետև հիմա մենք առաջնորդվում ենք այն շարադրանքով, որը 2015-ին է ընդունվել՝ կեղծված հանրաքվեով։ Ինչ-որ մարդիկ ՀՀ քաղաքացիների տեղը մեր՝ իրար հետ հարաբերվելու խաղի կանոնները որոշել են։ Ո՞նց, ինչո՞ւ են ուրիշ մարդիկ որոշել մեր փոխարեն։ Մենք անկախ պետություն ենք։ Այսինքն՝ ինչ-որ մարդիկ զավթել էին այս երկիրը, դրսից չէին զավթել, այս անգամ՝ ներսից էին զավթել և մեր տեղը որոշում էին, և մենք հիմա նույնիսկ ապազավթումից հետո շարունակում ենք գործել այդ խաղի կանոններով։ Եթե նույնիսկ Սահմանադրությունում բովանդակային առումով պետք է փոխվի մեկ բառ կամ տառ, միևնույն է՝ ամբողջ Սահմանադրության տեքստը իր շարադրանքով պիտի գնա հանրաքվեի, և քաղաքացին իր տեսակետն արտահայտի՝ համաձա՞յն է, արդյոք, որ մենք բոլորս հարաբերվենք իրար հետ այդ կանոններով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան