Karevorinfo  Իրադարձություններ  139

Ստոլտենբերգը երաշխավորել է Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին

20:15 հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
Ստոլտենբերգը երաշխավորել է Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Եթե Ֆինլանդիան և Շվեդիան դիմեն ՆԱՏՕ-ին անդամակցության համար, նրանց դաշինք ընդունելու գործընթացը կարող է շատ արագ լինել, քանի որ բոլոր առումներով մոտ են ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Ինտերֆաքսը։

Լրագրողների հարցին՝ որքան արագ կարող են այս երկու երկրներն ընդունվել ՆԱՏՕ, Ստոլտենբերգը պատասխանել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի մերձավոր դաշնակիցներն են, մասնակցում են համատեղ զորավարժություններում։ Բացի այդ՝ այդ երկրները համապատասխանում են դաշինքի շատ չափանիշներին, իսկ Ստոկհոլմն ու Հելսինկին ունեն լավ գործող պաշտպանական և անվտանգության ինստիտուտներ:

Նա հավելել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հիպոթետիկ անդամակցությունը, այնուամենայնիվ, կպահանջի քաղաքական որոշում ինչպես այդ երկրներում, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ 30 պետությունների կողմից։

Էմմա Չոբանյան