Karevorinfo  Իրադարձություններ  137

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային՝ զերծ մնալ Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններից և «պղտոր ջրում ձուկ չորսալ»

20:30 հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային՝ զերծ մնալ Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններից և «պղտոր ջրում ձուկ չորսալ»

Մոսկվան ակնկալում է, որ Թուրքիան զերծ կմնա Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններից և չի փորձի «ձուկ որսալ պղտոր ջրում»։Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնյաներն այսուհետ զերծ կմնան բարձրաձայն նման չմտածված դատողություններից»,- ասել է նա՝ մեկնաբանելով թուրքական իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը, որով նա Ղազախստանը նկարագրել է որպես երկիր, որն «առաջին անգամ ազատվել է խորհրդային ճնշումից և այժմ որոշ ուժեր նորից սպառնում են նրան անիմաստ լծի տակ դնել»։

«Ղազախստանի համար այս ողբերգական, դժվարին, արտառոց իրավիճակը պահանջում էր ջանքերի համադրում, և միանշանակ չպետք է դիտարկվի որպես պղտոր ջրում ձուկ բռնելու հնարավորություն»,- հավելել է Զախարովան։

Տաթև Ֆռանգյան