Karevorinfo  Իրադարձություններ  347

Արթուր Վանեցյանն Ալեն Սիմոնյանի հետ Վաշինգտոն կմեկնի. պատվիրակության կազմը որոշված է

18:10 հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
Արթուր Վանեցյանն Ալեն Սիմոնյանի հետ Վաշինգտոն կմեկնի. պատվիրակության կազմը որոշված է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-ին աշխատանքային այցով Վաշինգտոն կմեկնի։ Այս մասին Factor TV-ն տեղեկացավ խորհրդարանի կայքից։

Հունվարի 17-ից 20-ն ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ինչի վերաբերյալ որոշումը ևս հրապարակված է։

Հատկանշական է, որ Սիմոնյանի հետ 11 հոգանոց պատվիրակության կազմում ընդդիմությունից ԱՄՆ կմեկնի միայն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանը, ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, ԱԺ արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը, ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գևորգյանը, աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը և նույն բաժնի աշխատակից, լուսանկարիչ Արաքսյա Քոչարյանը։

ԱԺ նախագահն աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին կարգադրել է գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի և գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է ԱԺ-ի շրջանակում մեկնել որևէ երկիր և մասնակցել միջազգային որևէ կազմակերպության աշխատանքի։

Մերի Մարտիրոսյան